Ջոնի Դեփը ապացույցներ է ներկայացրել, որ Էմբեր Հերդին ծեծի չի ենթարկել
Փաստաթղթերը Դեփը կցել է Sun թերթի դեմ ներկայացված դատական հայցին: Հիշեցնենք, որ թերթը հոդված էր հրապարակել Դեփի և Հերդի վիճաբանության մասին, որի արդյունքում իբրև դերասանը ծեծի էր ենթարկել նախկին կնոջը: Այդ ժամանակ Հերդը հայտարարել էր, որ դերասանը 2016 թ. մայիսի 21-ին հեռախոսը նետել է իր դեմքին, այնուհետև ծեծի ենթարկել իրեն: Նա հրապարակել էր նաև իր վնասվածքների լուսանկարները:
Ջոնի Դեփն այդ օրն իրենց տանը եղած ականատեսների վկայություններ է ներկայացրել, որոնց համաձայն նրանցից որևէ մեկը տվյալ օրը Հերդի դեմքին բռնության որևէ հետք կամ կապտուկ չի նկատել: Վկաներից մեկը նշել է, որ դերասանուհու դեմքին վեճից վեց օր հետո են հետքեր հայտնվել: Բացի այդ ներկայացված փաստաթղթերում առկա են նաև աստղային զույգի տուն կանչից հետո ժամանած ոստիկանների վկայությունները: Նրանց խոսքերով Հերդը հայտարարել է, որ իր և Դեփի միջև «ոչինչ տեղի չի ունեցել»:
Ավելի վաղ Forbes ամսագիրը գրել էր, որ Disney ընկերությունը տնտեսել է Ջոնի Դեփի վրա: