Հայերեն   English   Русский  

Ֆեթուլլահ Գյուլենն ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո կարող է ապաստանել Եգիպտոսում


  
դիտումներ: 302

Թուրքիայում ոստիկանական ակադեմիայի հրատարակչության պատրաստած «Միջազգային սպառնալիք համարվող ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորումը» զեկույցում նշվում է, որ գյուլենական համայնքի ղեկավար` Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ից արտաքսվելու դեպքում ապաստան կգտնի Եգիպտոսում:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ զեկույցի` եթե դիտարկվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» Եգիպտոսում ծավալած գործունեությունը և հիմադրած կառույցները, ապա պարզ է դառնում, որ այդ կազմակերպությունը հետախուզական նպատակներով oգտագործվում է տարբեր երկրների դեմ, մասնավորապես Թուրքիայի:

«2013թ. հուլիսի 3-ին, երբ Եգիպտոսի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետ Աբդուլֆեթահ Սիսիի ղեկավարած հեղաշրջման արդյունքում նախագահ Մուհամեդ Մուրսին պաշտոնանկ եղավ, Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները սրվեցին: Այդ լարվածությունից օգտվող «FETÖ»-ն, Եգիպտոսին հետախուզական տվյալներ փոխանցելով, ուժեղացրեց հարաբերությունները Սիսիի իշխանության հետ»,-ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ պատահական չէ, որ Թուրքիայում տեղի ունեցած 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հոկտեմբերի 19-ին «Իսլամական հետախուզական կազմակերպության» կողմից ներկայացված նախագծում, որտեղ ֆեթթուլահական կազմակերպությունը ներառվում էր ահաբեկչական ցանկում, Եգիպտոսը չեզոքություն ցուցաբերեց:

Զեկույցում տեղ գտած պնդումների համաձայն` երկար տարիներ գյուլենական համայնքի` Եգիպտոսում ծավալած գործունեությունները ամրապնդել են կապը տեղի հետախուզական կազմակերպությունների հետ:

ԱՄՆ-ից հետո Եգիպտոսում ապաստան գտնելու ենթադրության համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ օրինակ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո կազմակերպությունը ժողովներ է անցկացրել Եգիպտոսում: Այս շարքին են դասվում նաև գյուլենական համայնքի անդամների` Եգիպտոսի հեռուսատաալիքներում հնչեցրած հակաթուրքական, հեղաշրջման փորձը սատարող մենաբանությունները:

Բացի այդ պնդումներ կան, որ տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ կազմակերպությունը նոր ռազմավարություններ է մշակել:

Հիշեցնենք, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: