Հայերեն   English   Русский  

Ձյուդոիստների մեկնարկը կտրվի Թել - Ավիվում


  
դիտումներ: 480

Հայաստանի առաջատար ձյուդոիստներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ / մեկնել են Թել - Ավիվ ` մասնակցելու տարվա առաջին Գրան Պրի մրցաշարին:

Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

54 երկրի շուրջ 420 մասնակիցների հետ նրանք 2500 տեղանոց «Շլոմո – Արենա» մարզապալատում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Մրցանակակիր եռյակը կվաստակի հաջորդաբար 700, 490 և 350 վարկանիշային միավոր: Բացի այդ, մեդալակիրներին կհանձնվի համապատասխանաբար 3000, 2000 և 1000 ԱՄՆ դոլար: Տղաներն այնուհետև իրենց ունակությունները կդրսևորեն Ֆրանսիայում փետրվարի 9 - ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» միջազգային ստուգատեսին, որը նույնպես վարկանիշային է:

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերն ասել է, որ ձյուդոն զարգացման ճիշտ ուղու վրա է: Խորհրդանշական է, որ այս տարվա աշխարհի առաջնությունը օգոստոսին կանցկացվի ձյուդոյի պատմական հայրենիքի մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ 2020թ. տեղի կունենան օլիմպիական մցումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: