Հայերեն   English   Русский  

Թուրք պրոֆեսորը կարծում է, որ թուրքական հասարակությունը քաղաքակիրթ չէ և հետադիմական է. ermenihaber.am


  
դիտումներ: 588

Թուրք երկրաբան, պրոֆեսոր Ջելալ Շենգյոլը կարծում է, որ Թուրքիան ամենից անքաղաքակիրթ և հետադիմական հասարակություն ունեցող երկրներից մեկն է։

Շենգյոլը քննադատել է Թուրքիայի հասարակության որոշ հետադիմական ներկայացուցիչների, ովքեր անընդունելի են համարում մարդու օրգանների փոխպատվաստումը։ Շենգյոլը ռադիոեթերից նշել է.

«Այն, որ Թուրքիայում վարում են Mersedes մակնիշի մեքենաներ, աղջիկները հագնում են բիկինիներ, դրանով Թուրքիան զարգացած երկիր չի դառնում։ Թուրքիան Աֆղանստան է։ Իմ տեսած երկրներից ամենահետադիմականներից մեկն է։ 1000 տարի է այստեղ որակյալ կրթություն չկա»։

Նա կարծիք է հայտնել, որ ավելի լավ կլինի, եթե իր օրգանները մահից հետո տրվեն ուսումնասիրության, քան թե տեղադրվեն հասարակության համար վտանգ ներկայացնող մարդու մեջ։

«Մենք ամեն մարդու արժևորում ենք, բայց դե ես դեմ եմ դրան։ Ես չեմ ցանկանա, որ օրինակ իմ օրգանը տրվի Ստալինի պես մի մարդու, ով 20 մլն մարդու գլուխ կերավ»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: