Հայերեն   English   Русский  

Փելոսին արգելափակել է Թրամփի ամենամյա ուղերձը


  
դիտումներ: 408

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին ամենամյա ուղերձով հանդես գալ: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես գրում եմ, որպեսզի տեղեկացնեմ ձեզ, որ Ներկայացուցիչների պալատը չի ընդունի համատեղ բանաձև, որը հնարավորություն կտա նախագահին զեկույց ներկայացնել երկրում ստեղծված իրավիճակի մասին քանի դեռ կառավարությունը չի բացվել», - ասել է Փելոսին:

Առանց բանաձևի ընդունման Միացյալ Նահանգների նախագահը չի կարող ուղերձով հանդես գալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը շաթդաունի պատճառով պարտվել է դեմոկրատների առաջնորդի հետ մենամարտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: