Հայերեն   English   Русский  

Պաուլո Կոելյոն մեկնաբանել է Յուլյա Տիմոշենկոյի նախընտրական հոլովակում հայտնվելը


  
դիտումներ: 747

Բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելյոն հայտարարել է, որ ինքն ի աջակցություն Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի երբեք տեսաուղերձ չի ձայնագրել: Այդ մասին գրառում Կոելյոն կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Կոելյոն թվիթերյան գրառման միջոցով ընդգծել է, որ եթե անգամ Տիմոշենկոն «իրեն դուր է գալիս որպես անհատ», ապա Ուկրաինայի քաղաքականությունը «իր գործը» չէ:

УНИАН գործակալությունը բացատրել է, որ գրողի մասնակցությամբ տեսանյութը ցուցադրվել է հունվարի 22-ին Սպորտի պալատում անցկացված «Բատկիվշչինա» կուսակցության համագումարի շրջանակներում, երբ Տիմոշենկոն պաշտոնապես իր թեկնածությունն առաջադրեց նախագահի պաշտոնում: Կոելյոն տեսաուղերձում նշում էր, որ իբրև Տիմոշենկոյին «կհաջողվի հաղթահարել դժվարությունները և կառավարել երկիրը»: Սակայն այդ տեսանյութի ծագումը անհայտ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: