Հայերեն   English   Русский  

Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ին օգնել 100 միլիարդ դոլար գտնել. Պոմպեո


  
դիտումներ: 505

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի վրա դրդել է դաշինքին լրացուցիչ ֆինանսական միջոցներ փնտրել: Գրում է Gazeta.ru-ն:

Նա ընդգծել է, որ այս տարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահսկում է բյուջեն, որն աճել է մոտավորապես 100 միլիարդ դոլարով:

«Դա շատ ավելին է, քան կլիներ այն դեպքում, եթե նախագահ Թրամփը ճնշում չգործադրեր գործընկերների վրա», - վստահեցրել է Պոմպեոն:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմի գործողություններն ավելի շատ օգուտներ են բերել ՆԱՏՕ-ին, քան Միացյալ Նահանգների բոլոր նախկին վարչակազմերը միասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելել է Թրամփին ՆԱՏՕ-ից դուրս գալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: