Հայերեն   English   Русский  

Ջահելները վազելու են մտնեն մամայի ծոցը, փակեն աչուկները ու արցունքների միջով հազիվ լսվող կամաց ձայն օր ու գիշեր.《Դմփ֊դմփ֊հու, դմփ֊դմփ֊հու.Վազգեն Սաղաթելյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 564

Այսօր շատ է խոսվում ապատեղեկատվության, դրա դեմ հնարավոր ու հարկավոր պայքարի մասին։ Երևույթից իհարկե ամենից շատ բողոքում է իշխող ուժը,

քանի որ ապատեղեկատվությունը ամենից շատ հենց իրենց է վերաբերում։ Սա կլիներ շատ հասկանալի դիրքորոշում, եթե ընդամենը 8 ամիս առաջ նույն ուժի ներկայացուցիչներ չկիրառեին ապատեղեկատվությունը իբրև պայքարի հիմնական գործիք։

Մի բան է, երբ ինչ֊որ լրագրող է ապատեղեկատվություն տարածում ու լրիվ ուրիշ բան, երբ պատերազմող երկրում պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձ ամբիոնից հայտարարում է, որ ինքը ճշտել է՝ սահմանում կուտակումներ չկան, որ այդ խոսակցությունները հհկ֊ական տրյուկներ են, դեռ մի բան էլ կոչ է անում դադարել դրանք տարածելը։

Ընդամենը 2 ամիս անց ՊՆ նախարարը տեղեկացնում է, որ կուտակումներ իսկապես եղել են։ Հըլը պատկերացրեք, պատերազմի հերոս, մարդ ով ունի խիստ բարձր ռեպուտացիա ու ենթադրվում է, որ չափազանց կոմպետենտ է, ԱԺ ամբիոնից ստում է ազգային անվտանգությանը վերաբերող հարցում, բացառապես քաղաքական շահից ելնելով։ Սա պարզապես ապատեղեկատվություն էլ չես որակի։ Դավաճանություն ա սա։

Հետո, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կամեռաները փակում ա, ասում ա Սաշիկի գրպանն ա գնում գումարը, մեկ էլ օրերս պաշտոնապես հայտարարում են, որ տենց բան չկա։ Մյուս ստերի ու մանիպուլյացիաների մասին, որ գրեմ, կարող ա մի գիրք ստացվի պոստի տեղը )) Մի խոսքով, տղերք, ապատեղեկատվությունից մի խոսացեք էլի, ախպոր պես։ Գուգլում, որ գրում ես ապատեղեկատվություն արդեն ձեր դեմքն ա բերում ))

Հ.Գ. Տեսել ե՞ք, սկսել են ատելության մթնոլորտից բողոքել





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: