Հայերեն   English   Русский  

Քննարկվել է Մ6 ճանապարհահատվածում ջրագծերի և կոյուղագծերի տեղափոխման հարցը


  
դիտումներ: 443

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատված։

Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհահատվածում առկա են ջրագծերի և կոյուղագծերի հետ կապված խնդիրներ։ Դրանց մի մասը Մ6 ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում պետք է տեղափոխվի։ Այս առնչությամբ տեղում կազմակերպվել է հանդիպում «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ։ Խնդրահարույց հատվածներում մասնագետները ծանոթացել են իրավիճակին, «Վեոլիա ջուր» ընկերության գրասենյակում նախագծողի հետ ուսումնասիրվել են խնդրի մանրամասները, և նախանշվել են հետագա քայլերը։ Որոշվել է նախագծում կատարել համապատասխան շտկումներ՝ համաձայնեցնելով դրանք «Վեոլիա ջուր» ընկերության հետ։

Ճանապարհի կառուցումն իրականացնող կապալառուների և շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնիկական, պայմանագրային փոխհարաբերությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: