Եվրամիությունը հավանություն է տվել երեխայի ծնվելուց հետո հայրերին պարտադիր արձակուրդ տալու գաղափարին
Այդ մասին «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել են Եվրախորհրդարանի մամլո ծառայությունում:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Եվրամիության նոր օրենքի նախագիծը կոչված է խրախուսելու տղամարդկանց, որպեսզի նորածին երեխաների խնամքի հետ կապված պարտականությունների հավասար բաժին ստանձնեն: Երեխայի ծնվելու առիթով հորը տրվող արձակուրդն օրինականացված է ԵՄ անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Սլովակիայի, սակայն դրա տևողությունը և փոխհատուցման չափը տարբեր է:
Համաձայն Եվրախորհրդարանի առաջարկության՝ նորածինների հայրերը նրանց խնամելու համար տրված արձակուրդի ժամանակ պետք է նպաստ ստանան՝ հավասար կամ գերազանցող ժամանակավոր անաշխատունակության համար տրվող նպասին: