Հայերեն   English   Русский  

Հայտնի է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը. Արմեն Ռուստամյանն ընտրվել է կուսակցության Բյուրոյի նախագահ


  
դիտումներ: 823

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը հունվարի 24-ին ավարտել է աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր հունվարի 16-ին։

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը իր օրակարգը սպառիչ կերպով քննարկելուց հետո, ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։

ՀՅԴ. Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են.

Արմեն Ռուստամյան՝ նախագահ

Վիգեն Բաղումյան

Արամ Գալուստյան

Վիգեն Յագուպյան

Յակոբ Խաչերյան

Արսեն Համաբարձումյան

Կիրո Մանոյան

Բենիամին Պչաքճյան

Սպարտակ Սեյրանյան

Րաֆֆի Տոնապետյան

Հովսեփ Տեր-Գևորգյան

Մուրադ Փափազյան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: