Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը պատրաստ է նոր շաթդաունի


  
դիտումներ: 386

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է կրկին թույլ տալ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը: Գրում է Rusian.rian.rt.com-ը:

Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե դեմոկրատները չհամաձայնվեն 5 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միք Մալվանիի խոսքերով` Թրամփը իսկապես կարող է ժամանակավոր բյուջեի ավարտից հետո նոր շաթդաուն թույլ տալ:

Միեւնույն ժամանակ, պաշտոնյան հավելել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը չի ցանկացել, և չի ցանկանում հատուկ ռեժիմ հայտարարել գումար ստանալու համար:

Ավելի վաղ մամուլի ասուլիսում իր ելույթի ընթացքում, Թրամփը չէր բացառել նոր շաթդաունի հնարավորությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: