«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
«Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը։ Նա ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Նա նախկինում ևս դատապարտված է եղել 6 անգամ»,-հայտնեցին հանրային կապերի բաժնից:
Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, Արմեն Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, հոսպիտալացվելու հորդորը դատապարտյալը մերժել է:
«Նույն օրը երկրորդ անգամ՝ ժամը 22:33-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, 23:00-ին ժամանել է շտապօգնության խումբը և արձանագրել է Արմեն Նազարյանի կենսաբանական մահը»,-հայտնեցին ՔԿԾ հանրային կապերի բաժնից։
Դեպքի առթիվ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Հավելենք, որ ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը նախատեսում է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելն առանձնապես խոշոր չափերով: