Հայերեն   English   Русский  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


  
դիտումներ: 501

Հանրապետության տարածքում`

Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: