2019-ին Թուրքիան ակնկալում է զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսք Գերմանիայից
դիտումներ: 5023
Ակնկալվում է, որ գերմանացի տուրիստների թիվը կհասնի 5 մլն 600 հազարի։
«2016 և 2017թթ-ին մեր սպասելիքները չարդարացան Գերմանիայից Թուրքիան մեկնող զբոսաշրջիկների թվաքանակի հարցում, բայց 2018-ին իրավիճակը կարգավորվեց։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս պահին գերմանացիների նախնական ամրագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 123 տոկոսով աճել են»- նշել է Ջոսանը՝ հավելելով, որ 2018-ին Թուրքիա մեկնած գերմանացիների թիվը կազմել էր մոտ 4մլն 800 հազար: