Հայերեն   English   Русский  

​Բոլթոնը հաստատել է ԱՄՆ-ի անմիջական կապը Վենեսուելայի ապստամբների առաջնորդի հետ


  
դիտումներ: 322

ԱՄՆ փոխնախագահը շփվել է «ժամանակավոր նախագահ» Գուայդոյի հետ նրա ճանաչելուն նախորդած գիշերը: Այս մասին հունվարի 29-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ խորհրդական ազգային անվտանգության գծով Ջոն Բոլթոնը:

«Փոխնախագահը մի քանի անգամ զրուցել է ժամանակավոր նախագահ Գույադոյի հետ, ներառյալ նրան ճանաչելուն նախորդած գիշերը»,- ասել է Բոլթոնը՝ հաստատելով ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը:

Թրամփի խորհրդականը ասել է նաև, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մտադիր է մոտ ժամանակներս անձամբ հանդիպել Գույադոյի ներկայացուցչի հետ, որը նշանակվել է ժամանակավոր հավատարմատար ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերով:

Մինչ այս ԶԼՄ-ները հաղորդում էին, որ նախնական համաձայնություն է եղել ԱՄՆ փոխնախագահի հետ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գույադոյին աջակցելու մասին, որը որպես Վենեսուելայի Ազգային վեհաժողովի (բարձրագույն ներկայացուցչական մարմնի) ղեկավար հունվարի 23-ին երկրի ընտրված նախագահ Մադուրոյին հայտարարեց ոչ լեգիտիմ և իրեն հռչակեց հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Թրամփն անմիջապես պաշտպանեց ինքնահռչակ նախագահին՝ հայտարարելով, որ Գուայդոն Վենեսուելայի օրինական ղեկավարն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: