Ընտանիքն արձագանքել է Մայքլ Ջեքսոնի հասցեին հնչած մեղադրանքներին
դիտումներ: 916
Հարազատների խոսքերով` ֆիլմում հնչած հայտարարություններին համապատասխան որևէ նշանակալի ապացույց չի բերվել:
«Այդ ֆիլմի հեղինակները հետաքրքրված չեն ճշմարտությամբ: Նրանք երբեք հարցազրույց չեն վերցրել որևէ մեկից, ով ճանաչել է Մայքլին, բացառությամբ երկու կեղծ վկաների և նրանց ընտանիքի անդամների», - նշվել է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԶԼՄ-ները որոշել են հավատալ ոչ ճշգրիտ տեղեկությանը, իսկ Ջեքսոնը չի կարող իրեն պաշտպանել և արձագանքել իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայքլ Ջեքսոնին ևս մեկ տղամարդ սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել: