Հայերեն   English   Русский  

Բոլիվիայի նախագահը դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի դեմ


  
դիտումներ: 242

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դատապարտել է Վենեսուելայի ֆինանսական ակտիվները ընդդիմության վերահսկողությանը փոխանցելու ԱՄՆ որոշումը: Այդ մասին Մորալեսը գրել է թվիթերում: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք դատապարտում ենք Վենեսուելայի եղբայրական ժողովրդի փողերը ապօրինի յուրացնելու ԱՄՆ պետդեպարտամենտի որոշումը, որպեսզի դրանք փոխանցեն աջակողմյան ուժերին, ովքեր փորձում են պետական հեղաշրջում կազմակերպել և ենթարկվում են ԱՄՆ-ի ծրագրերին», - հայտարարել է Մորալեսը:

Նա նաև կարծում է, որ Միացյալ Նահանգների տնտեսական շրջափակումը և ռազմական ներխուժման սպառնալիքը տարածաշրջանում խաղաղության համար վտանգ են ներկայացնում:

Ավելի վաղ Պետդեպարտամենտն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոյին ԱՄՆ-ի բանկերում վենեսուելական հաշիվների մուտք է տրամադրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: