Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգները չի դիմանա Թրամփի ևս մի ժամկետին. Ջոն Քերրի


Նրա խոսքով՝ Թրամփը խայտառակում է երկիրը և խարխլում ժողովրդավարության հիմքերը


  
դիտումներ: 194

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում, նաև խարխլում է համաշխարհային կարգի հիմքերը,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ջոն Քերրին իր նամակում:- Մեր ժողովրդավարությունը կարող է չդիմանալ ևս չորս տարի Դոնալդ Թրամփի կառավարմանը»:

Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները պետք է դադարեցնեն «միջազգային քաոսը», որ առաջացրել է Թրամփը, և ակտիվորեն մասնակցեն գալիք նախագահական ընտրություններին: Եվ հավելել է, որ եթե Սպիտակ տունը շարունակի իր քաղաքական գիծը, ապա Միացյալ Նահանգները կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ:

«Մեր նախագահի անհարգալից վերաբերմունքը դիվանագիտությանն արդեն խայտառակել է մեր երկիրը միջազգային ասպարեզում և խարխլել է մեր ժողովրդավարության բոլոր սկզբունքները»,- հավելել է նա:

Մինչ այս՝ հունվարի 23-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ արեց Դոնալդ Թրամփին հրաժարական տալ: Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներում լրագրողների հետ շփման ժամանակ նրան հարց է տրվել, թե ինչ կարող է մաղթել Թրամփին: Քերրին պատասխանել է՝ հրաժարական, որից հետո ծիծաղել է լսարանի ծափահարությունների ուղեկցությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: