Հայերեն   English   Русский  

​Չորս վիճահարույց կղզիները Կուրիլների մաս չեն կազմում. Աբե


  
դիտումներ: 227

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ «չորս հյուսիսային կղզիները», որոնց Տոկիոն հավակնում է, Կուրիլյան կղզիների մաս չեն կազմում: Գրում է Gazeta.ru-ն:

Ճապոնիայի վարչապետի խոսքերով՝ ճապոնական կողմը 1951 թ. կնքված Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագրի համաձայն հրաժարվել է արշիպելագի իրավունքից:

Աբեի խոսքերով՝ ճապոնական կողմի ինքնիշխանությունը տարածվում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիների վրա:

Ավելի վաղ Աբեն հայտարարել էր, որ Տոկիոն միշտ Հարավային Կուրիլյան կղզիներն իր բուն տարածքն է համարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: