Հայերեն   English   Русский  

69 մլն 902 հազար դրամ է կազմել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցների պարգևավճարները. aysor.am


  
դիտումներ: 340

2018 թվականի տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 119 աշխատակիցների տրվել է պարգևատրում` 69 մլն 902 հազար դրամի չափով,

2018 թվականի տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 119 աշխատակիցների տրվել է պարգևատրում` 69 մլն 902 հազար դրամի չափով, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից։ «Աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է 44 մլն 932 հազար դրամ», – տեղեկացրին նախարարությունից։

Նշենք, որ տարեվերջյան պարգևավճարների վերաբերյալ նախարարություններին գրավոր հարցումներն ուղարկվել են հունվարի 21-ին։

Մինչ այս պահը պատասխաններ ստացել ենք սփյուռքի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: