Հայերեն   English   Русский  

Ես չեմ հիշում, որ նախկին իշխող կուսակցության ֆրակցիան ԱԺ-ում առանձին փակ հանդիպում անի կառավարության հետ.Կարեն Վրթանեսյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 898

Նիկոլն ու իր նախարարները ԱԺ-ում հանդիպել են «Իմ քայլ» ֆրակցիայի պատգամավորներին։ Հա, այդպես մենակ-մենակ, փակ հանդիպում։

Հանդիպումից ՔՊ-ական որ մի պատգամավոր դուրս է գալիս, լրագրողները հարցեր են տալիս, սրանք խուսափում են պատասխանից։ Մի դեմագոգ էլ ունեն, իրավաբան, էդ մի 10 րոպե փիլիսոփայում է այն մասին, թե ինչու չի կարող լրագրողներին և ըստ էության՝ նաև ընտրողներին հայտնել, թե ինչ էին թաքուն քննարկում։

Հիշո՞ւմ եք, ինչ երջանիկ էիք, երբ Նիկոլը հրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ տետ-ա-տետ հանդիպումից։ Ինչ ոգևորություն էր, թե․ «Հայաստանում այսուհետ ամեն ինչ բաց ու թափանցիկ է լինելու» :)

Ես, օրինակ՝ չեմ հիշում, որ նախկին իշխող կուսակցության ֆրակցիան ԱԺ-ում առանձին փակ հանդիպում անի կառավարության հետ։ Ի վերջո, ներկուսակցական հանդիպումների համար կան կուսակցության գրասենյակներ։

Մեկնաբանություններում մի քանի հիասքանչ վիդեո դնեմ, դուք էլ զմայլվեք․․․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: