Հայերեն   English   Русский  

​Եղիսաբեթ Երկրորդին կտեղափոխեն Լոնդոնից հնարավոր զանգվածային անկարգությունների դեպքում


  
դիտումներ: 525

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և բրիտանական թագավորական ընտանիքի նշանավոր անդամներին կտեղափոխեն Լոնդոնից, եթե Եվրամիության կազմից առանց հետագա համագործակցության համաձայնության Միացյալ Թագավորության դուրս գալու պատճառով զանգվածային անկարգություններ սկսվեն:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով The Sunday Times թերթին, որի տեղեկությունները հիմնված են գաղտնի կառավարական պլանի վրա:

Թերթը գրում է, որ նման միջոց նախատեսվել է դեռ սառը պատերազմի տարիներին, երբ Մեծ Բրիտանիան լրջորեն քննարկում էր Խորհրդային Միության՝ միջուկային զենքի կիրառմամբ հարձակման վտանգը: Թե հատկապես երբ կկատարվի բրիտանական միապետի տարհանումը, թերթը չի հայտնում: «Այդ տարհանման արատակարգ պլանը գոյություն է ունեցել դեռ սառը պատերազմի ժամանակ, սակայն ներկայումս այն պայմանավորված է հնարավոր զանգվածային անկարգություններով»,- մեջբերում է թերթը բրիտանական կառավարության աղբյուրի խոսքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: