Հայերեն   English   Русский  

Ստուգարք` պաշտոնական մրցաշարերից առաջ


  
դիտումներ: 737

Նոր մրցաշրջանում իր առաջին մրցուղերթն է կատարում / փետրվարի 5 –ին / Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը:

Իրանի Կերմաշա քաղաքում մեր թիմը կմասնակցի անցյալի մեծանուն ըմբիշ Թախտիի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարին: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Իրան կուղեկցի Վաղինակ Մաթևոսյանին / 57 կգ/, Վազգեն Թևանյանին /65 կգ/, Գևորգ Մխեյանին /70 կգ/, Վարուժան Կաջոյանին, Խաչատուր Պապիկյանին / երկուսն էլ `74 կգ/, Գրիգոր Գրիգորյանին /79 կգ/, Հովհաննես Մխիթարյանին /86 կգ/, Սարգիս Հովսեփյանին /92 կգ), Արման Մկրտչյանին /97 կգ/ և Անդրանիկ Գալստյանին/ 125 կգ/:

Մեկնող մարզիկների մի մասի տարիքը չի անցնում 23 –ից: Նրանց համար մրցաշարը նախապատրաստական հիանալի ստուգատես է Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 7 – 11 –ը անցկացվող Եվրոպայի ավագ տարիքի երիտասարդների առաջնությունից առաջ: Մեր ընտրանու մյուս կեսի համար մարզաձևի ավանդույթներով հարուստ իրանցի և մրցաշարին մասնակցող մյուս երկրների պատվիրակների հետ մրցելը ուժերի և հնարավորությունների ստուգման լավագույն առիթ է: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում է ապրիլին կայանալու Եվրոպայի առաջնությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: