Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը։
Որոշման նախագիծը կառավարության ժամանակ ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
ՀՀ նաև հավելեց, որ առաջիկա օրերին կավարտվի բուհերի խորհուրդների ձևավորման գործընթացը:
«Մենք մեր առջև դրված խնդիրը հիմնականում լուծել ենք՝ խորհուրդներն 99%-ով ապաքաղաքականացված են և շատ քիչ պաշտոնյաներ կան, որոնց ներկայությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքով»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կառավարության և իրենց քաղաքական գործունեության ուղեգիծն է եղել և կա բուհերն ապաքաղաքականացնելու խնդիրը:
«Այսօր նաև հնչում են այնպիսի մեղադրանքներ, որ բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Մենք պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի»,- ասաց վարչապետը: