Հայերեն   English   Русский  

Քլինթոնը` Պուտինին Թրամփի մատուցած «նվերի» մասին


  
դիտումներ: 660

The Hill պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի որոշումը միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ իսկական «նվեր» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Գրում է Gazeta.ru-ն:

Քլինթոնն ընդգծել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է «ավելի լավ աշխատանք» տաներ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շուրջ Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցով: Ընդ որում` Քլինթոնը կարծիք է հայտնել, որ Թրամփը Պուտինին նվեր է մատուցել, քանի որ վերջինս «պատասխանատվություն» չի կրել պայմանագրի շրջանակներում «խարդախ գործողությունների» համար:

«Վերջին բանը, ինչի կարիքն այսօր աշխարհն ունի, միջուկային սպառազինությունների մրցավազքն է», - ընդգծել է Քլինթոնը:

Ավելի վաղ ռուս գեներալ-գնդապետը Միացյալ Նահանգներին միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիր վերադարձնելու համար առաջարկով էր հանդես եկել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: