Գևորգ Հարությունյանն ընթանում է առաջատարների խմբում
դիտումներ: 427
Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը տոնել է 3-րդ անընդմեջ հաթանակը: Հաղթանակ է տոնել նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 3,5 միավոր վաստակած 6 շախմատիստ: Հայաստանի ներկայացուցիչներից առաջատարների թվում է Գևորգ Հարությունյանը: Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Գրիգորյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով: