Մանկական ուռուցքաբանները «Մեգերյան կարպետ»-ում
Այցի ընթացքում կազմակերպվել է շրջայց գորգերի թանգարանում: Հյուրերը ծանոթացել են հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղել դրանց գործելու ընթացքին, ինչպես նաև՝ հայկական ավանդական լավաշի թխմանը: Այս ամենը հիացրել ու զարմացրել է հյուրերին:
Հյուրերին ողջունել են «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Մանկական ուռուցքաբանության բնագավառի խնդիրների, վիճակագրության և զարգացման մասին են խոսել Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ինչպես նաև այս օրերին ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները:
Երևանում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որը կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից: