Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ում պատմել են «Հաշուկջիի» մարդասպանների մասին
դիտումներ: 616
Ընդ որում` արտգործնախարարը հայտարարել է, որ երկրի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը սպանության հետ որևէ կապ չունի:
«Մենք գիտենք, որ թագաժառանգ արքայազնը պատվիրատուն չի եղել», - հայտարարել է Ալ-Ջուբեյրը:
Նախարարը հավելել է, որ սպանությունը «խարդախ գործողության» է եղել, որի փաստը թագավորության իշխանություններն ընդունում են:
Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ սաուդցի թագաժառանգ արքայազնը Հաշուկջիի սպանությունից մեկ տարի առաջ «փամփուշտով» սպառնացել է վերջինիս: Նախարարը չի մեկնաբանել տարածված տեղեկությունը: