Հայերեն   English   Русский  

Բժիշկները պատմել են Թրամփի առողջական վիճակի մասին


  
դիտումներ: 634

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորս ժամ շարունակ բուժզննման է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով` բժիշկները Թրամփի առողջական վիճակը որպես «շատ լավ» են գնահատել:

Ինչպես նշվել է, Թրամփը որևէ պրոցեդուրա չի արել, որն անզգայացում է պահանջել:

Ընդ որում` ԱՄՆ նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլին հայտարարել է, որ Թրամփն առողջ կմնա իր նախագահության ամբողջ ժամկետի ընթացքում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ բժիշկները «կտրուկ եզրակացություններ են արել» «Թրամփի» ձեռքին առկա սպեղանիի պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: