Հայերեն   English   Русский  

​ԻՊ-ի կողմից հնչող սպառնալիքների պատճառով Ճապոնիան խստացնում է անվտանգության միջոցները


  
դիտումներ: 830

Ճապոնիայի կառավարությունը կարգադրել է ահաբեկչական հարձակումներից բխող վտանգի պատճառով խստացնել անվտանգության միջոցները տրանսպորտում, ինչպես նաև ավելի խիստ ռեժիմով վերահսկողություն սահմանել երկիր մուտք գործող անցակետերում: Գրում է Russian.rt.com-ը:

Դրանք ձեռնարկվել են "Իսլամական պետություն" ծայրահեղական խմբավորման կողմից Ճապոնիայի քաղաքացիների հասցեին հնչող սպառնալիքներից հետո:

Այսօր Տոկիոյում նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիձե Սուգիի նախագահությամբ միջազգային հանցավորության և ահաբեկչության դեմ ուղղված շտաբի նիստ է անցկացվել:

Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվել են արտասահմանում Ճապոնիայի քաղաքացիների անվտանգությանն ուղղված տեխնոլոգիաներ իապահովման խնդիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: