Հունգարիայում բազմազավակ մայրերին կազատեն հարկերից
Այդպես իշխանությունները հույս ունեն մեծացնել ծնելիությունը երկրում
Օրբանի խոսքով՝ այդ կերպ իշխանությունները ցանկանում են մեծացնել ծնելիությունը: Նա նշել է, որ Արևմուտքի երկրներն այդ հարցում հույսները դնում են միգրացիայի վրա, սակայն Հունգարիային ոչ թե թվեր են պետք, այլ հունգարացի երեխաներ: Այդ իսկ պատճառով Հունգարիայի վարչապետն առաջարկել է ազատել եկամտահարկից այն կանանց, որոնք չորս և ավելի երեխա ունեն:
Բացի այդ, Հունգարիայի իշխանություններն առաջարկում են միջոցների մի ամբողջ համալիր, որը պետք է նպաստի երկրում բեյբի բումի առաջացմանը: Խոսքը և՛ մանկապարտեզներում լրացուցիչ տեղերի մասին է, և՛ սուբսիդիաների նրանց համար, ովքեր մեծ «ընտանեկան» մեքենա են գնում: Դրանից բացի, երիտասարդ ընտանիքները կարող են 10 մլն ֆորինտի կամ 36 հազար դոլարի չափով պարտք վերցնել առանց տոկոսների: Այն կարելի է չմարել, եթե ընտանիքում երրորդ երեխան հայտնվի:
Իշխանությունները դիմում են այս քայլերին, քանի որ Հունգարիայի բնակչությունն ամեն տարի նվազում է 32 հազարով, իսկ կանանց ունեցած երեխաների թիվը ԵՄ միջինից ցածր է: