Սերենա Ուիլյամսն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել
Tennis World USA- ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն իսկական անհաջողակ է համարել:
«Իմ առաջին եզրափակիչ խաղը 8 տարեկանում էր Վինուսի դեմ, և ես պարտվեցի: Դա եզրափակիչ խաղն էր, և նա մրցանակն ինձ նվիրեց, քանի որ ես սարսափելի անհաջողակ էի: Նա ասաց. «Սերենա, ցանկանում եմ, որպեսզի դու հաղթես»: Ես այս գավաթը պահում եմ մինչև այսօր: Որտե՞ղ եմ ես պահում իմ մրցանակները: Դա ամենադժվար հարցն է: Ես փորձում եմ դրանց հավաքել: Չգիտեմ: Որոշ մրցանակներ իմ մարզչի մոտ են, իսկ մյուսներն ամուսնուս: Ես նկատի ունեմ, որ բոլոր գավաթները փորձում եմ մեկ տեղում հավաքել», - հայտարարել է Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ Ուիլյամսն ամուսնացած է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ: