Հայերեն   English   Русский  

​Բրիտանիայում հաստատել են թշնամի երկրներին դիմակայելու մասին օրենքի նախագիծը


  
դիտումներ: 359

Այս նախագիծը, որ ընդլայնում է Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների լիազորությունները օտար պետությունների թշնամական գործողություններին հակազդելու գործում, ստացել է Եղիսաբեթ II թագուհու թույլտվությունը և օրենք է դարձել:

Ինչպես հաղորդում է Միացյալ Թագավորության ՆԳՆ-ի մամլո ծառայությունը, այս նորմատիվ-իրավական փաստաթուղթը ստացել է «Օրենք ահաբեկչության հակազդեցության և սահմանին անվտանգության մասին» անվանումը:

Այն, մասնավորապես, բրիտանական սահմանապահներին ավելի լայն լիազորություններ է տալիս այնպիսի անձանց բերման ենթարկելու և հարցաքննելու համար, որոնք կասկածվում են Մեծ Բրիտանիայի նկատմամբ թշնամական գործունեությանը մասնակից լինելու մեջ:

«Ահաբեկիչները և թշնամի պետությունները սպառնալիք են մնում մեր ազգային անվտանգության համար: 2017 թ. ահաբեկչությունները և Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը մեր տարածքում ընդգծում են այն վտանգը, որին բախվում ենք մենք»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:

Մինչ այս ԵՄ Խորհուրդը առաջին պատժամիջոցներն էր մտցրել քիմիական զենքի տարածման դեմ սահմանափակող միջոցների նոր կարգի շրջանակներում:

2018 թ. Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում տղամարդ և կին թունավորվեցին «անհայտ նյութից» և ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվեցին: Տուժածները Ռուսաստանի պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրն էին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: