Նյու Յորքի նախկին քաղաքապետը 500 մլն դոլար կծախսի Թրամփի հետ նախընտրական պայքարում
Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Politico-ին:
Պարբերականը նշում է, որ Բլումբերգն առայժմ չի հայտարարել իր մասնակցությունը դեմոկրատական փրամերիզում: Եթե նա նման որոշում ընդունի, ապա ծանուցված միջոցները կանցնեն նրա քարոզարշավին 2020 թ. սկզբնական ընտրությունների ժամանակ:
Ընդգծվում է, որ նշված գումարը 175 միլիոնով ավելի է 2016 թ. Թրամփի ողջ քարոզարշավի համար ծախսված գումարներից:
Իսկ եթե Բլումբերգը հրաժարվի նախագահական պայքարից, ապա 500 մլն դոլարը կծախսվի Դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգտին աննախադեպ տեղեկատվական արշավի համար:
«Դա կբավականացնի մեզ առաջին մի քանի ամիսներին: Մայքը 100 մլն է ծախսել Նյու Յորքում իր նախկին ընտրության համար: Եվ դուք կարող եք հաշվել: Նյու Յորքը երկրի բնակչության ընդամենը 3 տոկոսն է»,- նշել է թերթի հետ զրույցում Քևին Շիկին՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետի գլխավոր խորհրդականը: