Հայերեն   English   Русский  

Թրամփի դստերը կարող են հարցաքննել «ռուսական գործի» շրջանակներում


  
դիտումներ: 557

Axios պորտալի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը կարող է բախվել կոնգրեսական օրակարգին «ռուսական գործով» հարցաքննության համար, որը դեմոկրատները մտադիր են վերսկսել: Գրում է Gazeta.ru-ն:

Համապատասխան ենթադրություն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը: Սական ԶԼՄ-ները նրա անունը չեն հայտնել: Նրա խոսքերով` օրենսդիրները կարող են փորձել Իվանկա Թրամփին հարցաքննության կանչել:

Ներկա պահին դեմոկրատները «Իվանկա Թրամփի» վերաբերյալ որևէ որոշում չեն կայացրել», - հայտնել է կոնգրեսականը: Սակայն Trump Tower աշտարակի կառուցման հարցով կայացած հանդիպմանը նրա մասնակցության վերաբերյալ տեղեկություն կա: Կոնգրեսականները կարողեն խնդրել ավելի մանրամասն ցուցմունք տալ այս հարցի շուրջ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատական կուսակցության անդամները նախատեել են ընդլայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ հնարավոր կապերի հետաքննությունը:

Ավելի վաղ Իվանկա Թրամփը մեկնաբանել էր Trump Tower աշտարակի կառուցման հարցով անցկացված հանդիպումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: