Հայերեն   English   Русский  

«Այսօրվա «հեղափոխական» կառավարությունը ստախոսների կառավարություն է». Պարույր Հայրիկյան


  
դիտումներ: 751

Արցախի մասնակցությունը բանակցային գործըթնացներին առաջնահերթություն է, սակայն մենք այդ ուղղությամբ չտեսանք գործնական դրսևորումներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Պետք է Մինսկի խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարվեր՝ այսուհետ Արցախն է մասնակցելու բոլոր պրոցեսներին: Կարճ ու կոնկրետ: Երբ և Կառավարության ծրագրում, և այլ ձևերով ասվում էր, որ ներդրումների ծավալը պետք է բարձրանա, քեզ ի՞նչ Արցախը: Հայաստանի ծրագրում պետք է լինի Հայաստանի մասին, եթե դու այդպիսի դիրքորոշում ես որդեգրել: Եթե այլ ուղի ես ընտրում , այն է՝ Արցախը ՀՀ մարզերից մեկն է, ամեն ինչ հստակ պետք է լինի»,- նշեց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը շեշտեց՝ ինքը ստախոսի գրածների, ասածների, խոստումների մեջ որևէ առողջ բան չի տեսնում.« Այսօրվա «հեղափոխական» կառավարությունը ստախոսների կառավարություն է: Խոստումնազանց նշանակում է լինել ստախոս: Ամենակարևոր հարցերում են ստախոս: Այնպես որ հատուկ ուշադրություն դարձել , թե ծրագրի որ մասում ինչ են գրել… Ինչ էլ , որ գրեն, մեկ է՝ պետք է ստեն»:

Հայրիկյանը հիշեցրեց, որ այս նույն կառավարության անցյալ տարվա ծրագրում շատ հստակ խոստումներ կային.«Այնտեղ գրված էր, որ Ընտրական օրենսգիրքը, ռեյտինգային համակարգը շատ վատն են, ինչի հետևանքով մենք շատ վատ պառլամենտ ունենք ու դա պետք է փոխեն: Դա ծրագրային խոստում էր, դրույթ էր: Այս խոստումը չկատարվեց քմահաճույքով: Հիմա ինչը պետք է ստիպի, որ ստախոսի հերթական հայտարարություններին հավատալ, երբ իր ճակատին գրված է ՝«Ստախոս»»:

Հայրիկյանը հիշեցրեց նաև, որ Փաշինյանը ԵԱՏՄ մտնելը համարում էր հանցավոր բան.«Ասում էիր՝ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ: Երբ եկար իշխանության , դա չես անում: Այսինքն՝ դու Սերժ Սարգսյանից պահանջում էիր մի բան, որ ինքդ չես անում: Որևէ երկրում որևէ հեղափոխական չի ասում ՝ իրավիճակը փոխվել է, և ես պետք է փոխեմ իմ խոստումները: ԱԻՄ-ը առաջիններից էր, որ միացավ այս շարժմանը: Ես ներողություն եմ խնդրում, որ կոչ արեցի միանալ ստախոսին»,- նշեց Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ այն ժամանակ իրենք տեսնում էին իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու պատրաստ ուժ, ինչով էլ պայամանավորված են եղել իրենց քայլերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: