Հայերեն   English   Русский  

Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը


  
դիտումներ: 430

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունց։

Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ և բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանի Ազգային ժողովին աջակցելու և մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի` Գերմանիա այցի հրավերը, որն օրենսդիր մարմնի ղեկավարը սիրով ընդունել է: Նա կարևորել է խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, մասնավորապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային ժողովի աշխատակազմի և բյուջետային գրասենյակի ետ համատեղ աշխատանքը` հավելելով, որ այն ընդլայնելու նպատակ ունեն:

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ հավելյալ քայլեր ձեռնարկելու, նոր` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: