Հայերեն   English   Русский  

Մինչև ապրիլի 24-ը Ցյուրիխյան արձանագրությունները պետք է իրենց վախճանն ունենան դե յուրե. թուրքագետ


  
դիտումներ: 874

Նախագահի հնչեցրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում երեք կարևոր հենքեր կան` իրավական, քաղաքագիտական և պատմագիտական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Քաղաքական առումով այդտեղ կար հստակ մեսիջ Թուրքիային` կոչ առերեսվելու սեփական պատմության հետ և ամբողջ աշխարհին` ճանաչել մարդկության դեմ իրականացված ոճիրը», - ասաց թուրքագետը:

Նա շեշտեց, որ թեև հպանցիկ կերպով, սակայն բարձրաձայնվեց նաև հայերի պահանջատիրության մասին. Ցեղասպանության հետևանքների վերացման պահանջը դա է ենթադրում:

«Սակայն հռչակագիրները միշտ ունենում են իրենց շարունակությունները. 2015-ը արժևորվում է նաև այն հանգամանքով, որ իրավական փաթեթ պետք է մշակվի, որ կներառի մեր պահանջատիրությունը: Եթե մենք երբևէ չենք բարձրաձայնել մեր պահանջները, դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել ենք պահանջատիրությունից», - ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա` Հայաստանը մի շար կարևոր քայլեր պետք է կատարի ընթացիկ տարվա ընթացքում. «Կարծում եմ` մինչև ապրիլի 24-ը Ցյուրիխյան արձանագրությունները պետք է իրենց վախճանը ունենան դե յուրե, քանի որ դե ֆակտո դրանք արդեն չեն աշխատում: Նման քայլ կարծում եմ կլինի Հայաստանի կողմից», - ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: