ԵՄ-ն Կերչի նեղուցի պատճառով պատժամիջոցներ կկիրառի ութ ռուսների դեմ. Bloomberg
դիտումներ: 525
Նշվել է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվածների անունները դեռևս չեն բացահայտվել: Սակայն հայտնի է, որ այդ մարդիկ ինչ-որ կերպ ներգրավված են եղել ուկրաինացի նավաստիների ձերբակալության գործում:
Նախնական տվյալներով՝ տվյալ անձանց մուտքը ԵՄ կարող է արգելվել, իսկ նրանց հաշիվների վրա կալանք դնել: Նշվել է նաև, որ «որևէ ընկերություն թիրախ չի դառնա»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bloomberg- ը տեղեկացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության տապալումից հետո ԱՄՆ-ի նոր միջոցների մասին: