Հայերեն   English   Русский  

Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավարի քույրը Brexit-ի պատճառով մերկացել է ուղիղ եթերում


  
դիտումներ: 437

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնի քույրը՝ Ռեյչլ Ջոնսոնը, մերկացել է Sky News հեռուստակայանի ուղիղ եթերում, երբ քննարկվել է Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցը:

Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով The Mirror թերթին: Տիկին Ջոնսոնն իր արարքը բացատրել է այն հանգամանքով, որ այժմ դժվար է հավելյալ ուշադրություն հրավիրել Brexit-ի խնդրին: «Այնպիսի զգացողություն է, որ մենք հասել ենք հագեցածության կետին: Ուստի ես ուզում եմ, որ իմ ձայնը լսելի լինի»,- ասել է տիկինը:

Նա հիշեցրել է, որ մի ժամանակ Քեմբրիջի համալսարանի դասախոս Վիկտորյա Բեյթմանն «ապշեցուցիչ միջոց» էր գտել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ իր զգացմունքներն արտահայտելու համար, հարցազրույցի էր եկել մերկ վիճակում:

Ռեյչլը նշել է, որ որոշել է հետևել Բեյթմանի օրինակին: Այնուհետև 53-ամյա այդ լրագրողը հանել է իր մետաքսե վերնաշապիկը: Հաղորդումը վարողները փորձել են այդ անհարմար վիճակը կատակի տալ: Ներկաներից ոմանք էլ կարմրել ու երեսները շուռ են տվել:

Հարկ է հիշել, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավարը 2018-2018 թթ. ջերմեռանդ հանդես է եկել Եվրամիությունից դուրս գալու օգտին: Ներկայումս բրիտանական կառավարությունը հույս ունի ավարտել այդ գործընթացը ընթացիկ տարվա մարտի 29-ին: Սակայն մինչ օրս ԵՄ-ի հետ գործարքը, որին պիտի հավանություն տային շահագրգիռ կողմերը, վերջնականապես չի հաստատվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: