Հայերեն   English   Русский  

Հակառակորդը Չինարիում կրակ է բացել Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ

դիտումներ: 1332

Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ քիչ առաջ հակառակորդը կրակել է նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների ավտոմեքենաների ուղղությամբ, և վերջիններս, անվտանգությունից ելնելով, ստիպված են եղել կիսատ թողնել իրենց առաքելությունը և հեռանալ:

Սաղոյանն ու հնձվորները դեռևս հացահատիկի դաշտում էին՝ ասելով, որ պատսպարվել են ծառի հետևում: Հեռախոսազրույցի ընթացքում էլ լսելի էր կրակոցների ձայնը:

"Փաստորեն, ադրբեջանական կողմը խախտեց անգամ Կարմիր խաչի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ պետք է նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ գյուղացիները հավաքեին ցորենի բերքը",-ասաց Չինարիի գյուղապետը:

Ինչ վերաբերում է երեկվա կրակոցներին, գյուղապետը հայտնեց, որ կրակոցներից հրդեհվել են գյուղի արտերը, Չինարիի տներից մեկը, և գյուղացիներն իրենց ուժերով կրակը մարել են:

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: