Հայերեն   English   Русский  

Երևանի պետական բժշկական համալսարանում կմասնակցեն Գիրք նվիրելու միջոցառմանը


  
դիտումներ: 491

ԵՊԲՀ շրջանավարտները, անվանի բժիշկներ ու պրոֆեսորներ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 12:30-ին,

Երևանի պետական բժշկական համալսարանում կմասնակցեն Գիրք նվիրելու միջոցառմանը: Ներկաները «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնության շրջանակում բուհի գրադարանին կնվիրեն մասնագիտական գրականություն:

Միջոցառման ընթացքում ուսանողները ԵՊԲՀ գրադարանում կվերանորոգեն ու կվերականգնեն վնասված գրքերը:

Հարգելի գործընկերներ, միջոցառումը կմեկնարկի ԵՊԲՀ վարչական մասնաշենքում (մուտքը Աբովյան փողոցից): Հրավիրում ենք լուսաբանելու:

Հարցերի դեպքում զանգահարեք +374 11 621102

Հասարակայնության հետ կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: