Հայերեն   English   Русский  

Հայ մարզուհիները հանդես եկան «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարում


  
դիտումներ: 367

Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարը:

Հայաստանը ներկայացրին տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ: Ավագների բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավեց վեցերորդ տեղը: Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ Սիլվա Սարգսյանը բավարարվեց ավելի համեստ արդյունքով:

Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ մասնակցեցին արտագնա մրցումների, կարողացան լիովին դրսևորել իրենց ունակությունները, թեև առաջատարների շարք չմտան:

Մրցումների ընթացքին հետևող երևանցի մրցավար Գայանե Ներսիսյանն ասաց ,որ մրցաշարին մասնակցեցին 36 երկրների պատվիրակներ: Նրանց հետ պայքարը բավականին հարստացրեց մեր մարզուհիների մրցափորձը և դա երևաց անզեն աչքով:

Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի / հունիսին / և աշխարհի / սեպտեմբերին / առաջնությունների հաջողակներին: Նրանց շարքում, հասկանալի պատճառներով, հավանաբար մերոնք չեն լինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: