Հայերեն   English   Русский  

Ծանր հանցագործություն. Դանակահարված 34-ամյա տղամարդն ի վիճակի չէ խոսել. Կասկածյալն արդեն ամեն բան պատմել է (լուսանկար)


  
դիտումներ: 266

Փետրվարի 19-ին, ժամը 04:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմաթորաքս» ախտորոշմամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 34-ամյա Սևակ Ս.-ն է, ով բժիշկների հայտարարության համաձայն, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունները, որ Սեւակ Ս.-ն վնասվածքը ստացել է դժբախտ պատահարի արդյունքում, որ իբր նա վայր է ընկել սուր ամրանի վրա, իրականությանը չէր համապատասխանում:

էրեբունու ոստիկաններն ու քնիչները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով բերման է ենթարկվել ոստիկանության էրեբունու բաժին: Աղբյուրի տեղեկություններով՝ նա 21-ամյա Արշավիր Դ.-ն է, ով քննչական փորձարարության ժամանկ պատմել է դեպքի հանգամանքները:

Էրեբունու քննիչները պարզել են նաեւ, որ Սևակը միչև Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելը, շտապօգնության բրիգադի կողմից BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է Մուրացանի պոլիկլինիկա: Էրեբունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչներին հայտնի է նաև հանցագործության կատարման վայրը, շարժառույթը, մասնակիցների շրջանակը:

Ծանր հանցագործություն

Ծանր հանցագործություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: