Հայերեն   English   Русский  

Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ սրճարանից պահանջելով վերադարձնել Օպերայի հարակից հողամասը


  
դիտումներ: 310

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետևանք իրավունքի գրանցումը դադարեցնելու,

համայնքային հողամասն ազատելուն և Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին Անկախին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։ Գործով, որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Դատարանում քաղաքապետարանի շահերը կներկայացնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքլյանը։

Նշենք, որ «Մագնոլիա» ՍՊԸ-ին են պատկանում «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» սրճարանները: Օպերայի տարածքում հիշյալ ՍՊԸ–ի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչեւ 2026թ. է։

NEWS.am–ի հետ զրույցում «Մագնոլիա» ՍՊԸ տնօրեն Արսեն Մանուկյանն ասաց, որ դատարանից դեռևս ծանուցում չեն ստացել։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: