Քլոե Քարդաշյանը բաժանվել է սիրելիից
Ինչպես գրել է TMZ լրատվական պորտալը, փետրվարի 17–ին, Թոմփսոնին համբուրվելիս են նկատել Ջորդին Վուդսի հետ, որը Քայլի Ջեների լավագույն ընկերուհին է։
Տեղեկացվում է նաև, որ Վալենտինի օրը Տրիստանը պետք է Քլոեի հետ անցկացներ, սակայն խախտել է այդ պլանը։ Տեղեկանալով Տրիստանի հերթական դավաճանության մասին` Քլոեն անմիջապես խզել է հարաբերությունները վերջինիս հետ։
Աստղային զույգը որևէ կերպ չի մեկնաբանել իրենց բաժանման մասին տեղեկությունը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Քլոի ծննդաբերությունից օրեր առաջ Թոմփսոնը կրկին նմանատիպ սկանդալի կենտրոնում էր հայտնել, իսկ երկար պայքարից հետո Քլոեն որոշել էր ներել և ևս մեկ հնարավորություն ընձեռել սիրելիին։ Սակայն Քարդաշյան–Ջեներ աստղային ընտանիքի անդամները հավանության չէին արժանացրել Քլոեի այդ որոշումը։