Հայերեն   English   Русский  

Էստոնիայի պաշտպանության նախարարությունում չեն բացառել, որ երկիրը պատրաստվում է պատերազմի


Գերատեսչության ներդրումների բաժնի ղեկավար Կուստի Սալմի կարծիքով՝ այդ են վկայում գնումների տվյալները


  
դիտումներ: 443

Էստոնիան, եթե ելնենք պաշտպանության ոլորտում արվող ներդրումներից, պատրաստվում է պատրազմի: Նման կարծիք է հայտնել այսօր երկրի պաշտպանության նախարարության պաշտպանության ներդրումների բաժնի ղեկավար Կուստի Սալմը՝ հանդես գալով այնտեղ անցկացվող Eesti 100Pluss Visioon խորհրդաժողովում:

«Ամենկարևորն այն է, ինչ հիմա կասեմ. դա քաղաքական տեսանկյունից փոքր-ինչ ճիշտ չէ, բայց պաշտպանության ներդրումների և պաշտպանության ուժերի վերակազմավորման միջոցով մենք այսօր փաստացի պատրաստվում ենք պատերազմի,- մեջբերում է նրա խոսքը Postimees թերթը:- Դա սոսկ պաշտպանության խաղ չէ ըստ դասագրքերի կամ պաշտպանության նախարարության և պաշտպանության ուժերի տնտեսության վարում»:

«Իրականությունն այն է, որ մենք այսօր այն, ինչ գնում ենք, ինչ անում ենք վարժանքներով, կապված է պատերազմին պատրաստվելու անվտանգության հետ»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ Ռիյգիկոգուն (Էստոնիայի խորհրդարանը) հավանություն է տվել երրորդ՝ վերջնական ընթերցմամբ 2019 թվականի պետբյուջեի նախագծին, որում ծախսերի և ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 11,31 մլրդ եվրո, եկամուտներինը՝ 11,06 մլրդ եվրո: Պաշտպանության ծախսերը եկող տարի կավելանան գրեթե մինչև ՀՆԱ-ի 2,2 տոկոսը: Ամբողջ պաշտպանության բյուջեի մոտ 40 տոկոսը կծախսվի տարբեր գնումների վրա, կմեծանան նաև կադրային զինվորականների աշխատավարձերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: