Կորեայի Հանրապետության նախկին պաշտպանության նախարարին դատապարտեցին երկուսուկես տարվա բանտարկության
Կիմ Գվան Չժինը հրաման է տվել իր ենթականերին կազմակերպել համացանցային քարոզարշավ նախագահ Պակ Կին Խեի պահպանողական կառավարության օգտին
դիտումներ: 300
Դատարանը հաստատել է, որ Կին Գվան Չժինը հրամայել է կիբեռնետիկական գործողությունների վարչության իր ենթականերին կազմակերպել օնլայն քարոզարշավ նախագահ Պակ Կին Խեի պահպանողական կառավարության օգտին: Այդ կերպ տարբեր ֆորումներում հրապարակվել է ավելի քան 9 հազար գրառում համապատասխան բովանդակությամբ:
Պաշտպանության նախկին նախարարը, որ ղեկավարել է գերատեսչությունը 2010-2014 թթ., մեղավոր է ճանաչվել նաև գաղտնի գործողությունների ֆինանսավորման հետ կապված չարաշահումների ներքին հետաքննությանը խանգարելու փորձերի մեջ: