Հայերեն   English   Русский  

​Ավետիք Էլոյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ նախանշվել են առաջիկա համատեղ անելիքները


  
դիտումներ: 284

Ավետիք Էլոյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ նախանշվել են առաջիկա համատեղ անելիքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերը:

Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատակազմի անունից շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ նշանակման կապակցությամբ, նշելով, որ դա թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրվել էին վերջինիս՝ Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու ժամանակահատվածում: Ավետիք Էլոյանը, Կոմիտեի աշխատակազմի ղեկավարների հետ քննարկել է քաղաքաշինական ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները պարբերական դարձնել` ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: